ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանից արտահանումն աճել է 7.2 տոկոսով
21:00 26.11.2019

Հայաստանից արտահանումն աճել է 7.2 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճել է 6.5 տոկոսով, ընդ որում, աճել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հայաստանից արտահանման աճը 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ կազմել է 7.2 տոկոսով: Իսկ ներմուծման ծավալը այս տարվա 10 ամիսներին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 6.2 տոկոսով:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

21:00 26.11.2019

Ամենաշատ ընթերցվածները