ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հարկային պարտավորություններն էլեկտրոնային կատարելու համար կընտրվի առևտրային բանկ
14:00 11.12.2019

Հարկային պարտավորություններն էլեկտրոնային կատարելու համար կընտրվի առևտրային բանկ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածի համաձայն, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ «ՀԱՐԿԱՏՈՒ 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առևտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

Բանկի ընտրության պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի` 16.04.2013թ․ «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» թիվ 102-Ն որոշման և Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված ընթացակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:
Բանկի ընտրության նախապայմանների մասին ծանոթացեք petekamutner.am կայքում:

Առևտրային բանկի ընտրության և ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին ստուգելու նպատակով անհրաժեշտ է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հրապարակման օրվանից առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, առևտրային բանկերը համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարություն` Մ. Խորենացի 7 հասցեով:

Աղբյուր` Panorama.am

 
 
14:00 11.12.2019

Ամենաշատ ընթերցվածները