ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանի ոչխարներն Իրաք, Քաթար ու Քուվեյթ կհասնեն Իրանի տարածքով
19:30 25.12.2019

Հայաստանի ոչխարներն Իրաք, Քաթար ու Քուվեյթ կհասնեն Իրանի տարածքով

Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և Հայաստանի ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը:

Ըստ աղբյուրի, այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանարհին:

«Դա նշանակում է, որ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար:

Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը:

Կենդանիների տարանցիկ տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Panorama.am

19:30 25.12.2019

Ամենաշատ ընթերցվածները