ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ORSIS. Հայաստան զենքի մատակարարման մրցույթի հարցում առաջընթաց կա
17:00 26.12.2019

ORSIS. Հայաստան զենքի մատակարարման մրցույթի հարցում առաջընթաց կա

Ռուսական ORSIS (Promtehnologiya) զենքի ընկերությունում առաջընթաց են տեսնում  Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման կասեցված մրցույթի հետ կապված իրավիճակում։ Այս մասին ընկերության ներկայացուցիչն ասել է «Ռիա Նովոստիին»։

Ընկերության ներկայացուցչի խոսքով, տարեվերջին չկայացած մրցույթի հետ կապված «նկատվում է որոշակի առաջընթաց»:

«Այսպիսով, դատարանի որոշմամբ, ORSIS-ը դուրս եկավ մատակարարների սև ցուցակից: Սա դրական միտում է, քանի որ այն հնարավորություն է տալիս շարունակել մեր ընկերության համագործակցությունը Հայաստանի հետ և հանրապետությանը, որը մեր երկարամյա գործընկերն է, ստանալ  ժամանակակից բարձրորակ զենք»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, հայկական ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության մասին` ORSIS- ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ:

«Ընկերությունը կարծում է, որ մրցույթի տապալման հիմնական մեղավորները դեռ չեն պատժվել: Մինչ այժմ հասկանալի չեն կառույցի կողմից հանդիպման պաշտոնական առաջարկի վերաբերյալ պատասխանների բացակայության  վերաբերյալ։ Ընկերությանը տեղեկություններ են հասնում, որ ORSIS ընկերության կողմից նվիրված նմուշները  ՊՆ կոնկրետ պաշտոնյաների կողմից յուրացվել են», - ավելացրել է ընկերության ներկայացուցիչը:

Աղբյուր` Panorama.am

17:00 26.12.2019

Ամենաշատ ընթերցվածները