ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ռուսական երթուղիները նախընտրողների տասնյակում Հայաստանը 6-րդն է
20:00 27.01.2020

Ռուսական երթուղիները նախընտրողների տասնյակում Հայաստանը 6-րդն է

Ռուսաստանի երթուղիներից օգտվող ուղևորների միայն 5 %-ն է օտարերկրացի։ Այս մասին գրում է tutu.ru տուրիստական ծառայությունը։

Ռուսական ուղղություններով ճամփորդող քաղաքացիների շարքում առաջին տեղը զբաղեցնում են ուկրաինացիները (25%)։ Երկրորդ տեղում Ղազախստանն է (12%) ,  ապա Բելառուսը (7%): Հայաստանը շարքում 6-րդն է (4%):

Չինացիների շրջանում ամենատարածված ուղղությունները

Չինաստանի բնակիչների շրջանում ամենատարածվածը կենտրոնական Ռուսաստանի ուղղություններն են: Այստեղ Չինաստանի քաղաքացիների մասնաբաժինը այլ օտարերկրացիների շրջանում կազմում է 6-10%: Չինացի զբոսաշրջիկների միջին մասնաբաժինը բոլոր օտարերկրացիների շրջանում կազմում է մոտ 4%:

Բացի Ռուսաստանի Դաշնության կենտրոնական մասում գտնվող երթուղիներից  Հեռավոր Արևելքում կան երկու ուղղություններ, որոնք նախընտրելի են չինացիների համար: Դրանք Չիտա - Զաբայկալսկ և Խաբարովսկ - Ուսուրիյսկ ուղղություններն են: Այս տարածքներում չինացիների մասնաբաժինը օտարերկրացիների շրջանում կազմում է 80-90%:

Աղբյուր` Panorama.am

20:00 27.01.2020

Ամենաշատ ընթերցվածները