ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ
15:00 28.02.2020

Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ

2018 թվականին հիփոթեքային վարկերի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձը կազմել է 4,7 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 7,9 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:

«Այսինքն 3,2 մլրդ դրամով, կամ 80 տոկոսով ավելի է: Աննախադեպ աճ է գրանցվել նաեւ շահառուների թվի առումով: Մասնավորապես, 2015-ին շահառուների թիվը կազմել է 571, 2016 թվականին՝ 1303, 2017թվականին՝ 2225, 2018-ին շահառուների թիվը կազմել է 4021, իսկ 2019-ին՝ 7152»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ աճը, ՊԵԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ինձ թվում է՝ ուղղակի շուկայում ակտիվացել է բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը, հետեւաբար ավելի շատ շահառուներ են դիմում եկամտային հարկի հետ վերադարձի համար»:

Մա հավելեց, որ քանի որ շահառուների թիվը գնալու աննախադեպ աճում է, ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղել 2020-2024 թվականների բարեփոխումների ռազմավարական ծրագրով եկամտային հարկի վերադարձի ավտոմատացում իրականացնել:

«Դա նշանակում է, որ կկրճատվի դիմումի ներկայացման պահից մինչեւ շահառուի բանկային հաշիվ գումարի մուտքագրման պահն ընկած ժամանակահատվածը: Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ դիմել հարկային մարմիններ եւ դիմումներ ներկայացնել: Ժամկետներ չեմ կարող ասել, առաջիկայում ժամկետների ու ընթացակարգերի հետ կապված տեղեկատվություն կտրամադրվի»,-ընդգծեց նա:

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 28.02.2020

Ամենաշատ ընթերցվածները