ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Կապան քաղաքում. կա տուժած
16:00 29.02.2020

ՃՏՊ Կապան քաղաքում. կա տուժած

Փետրվարի 29-ին, ժամը 02:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վարդան Մ. ծնված 1978 թ.) և «MAN» (վարորդ՝ Մանվել Թ. ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վարդան Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Վարդան Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ՀՀ ԱԻՆ

16:00 29.02.2020

Ամենաշատ ընթերցվածները