ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2020-ի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս
15:00 22.05.2020

Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2020-ի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքը աճը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ կազմել է 3.8 տոկոս:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից:

Համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 267 մլրդ 150.8 մլն դրամ: Գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը և ձկնորսությանը ՀՆԱ կառուցվածքում բաժին է  ընկել 4.7 տոկոսը՝ 59 մլրդ 576.9 մլն դրամ ծավալով , հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը՝ 3.5 տոկոսը՝ 43 մլրդ 856.7 մլն դրամ ծավալով, մշակող արդյունաբերությանը՝ 11.6 տոկոսը՝ 146 մլրդ 868.7 մլն դրամ ծավալով:

Շինարարությունը 2020 թվականի ՀՆԱ-ում կազմել է 3.1 տոկոսը՝ 39 մլրդ 641.0 մլն դրամ ծավալով, մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ծավալը կազմել է 12 տոկոսը:

Կացության և հանրային սննդի կազմակերպումը կազմել է ՀՆԱ-ի 1.5 տոկոսը: Կրթությունը զբաղեցրել է 2.6 տոկոսը՝ 33 մլրդ 134.5 մլն դրամ ծավալով, Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկումը՝ 5.9 տոկոսը՝ 75 մլրդ 277.2 մլն դրամով:

Աննա Գրիգորյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 22.05.2020

Ամենաշատ ընթերցվածները