ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 մլն դոլար է հատկացնելու Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար
17:00 22.05.2020

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 մլն դոլար է հատկացնելու Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար

ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակից, այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․ 

  • Պատրաստել լաբորատոր համակարգերը;
  • Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը;
  • Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու համար արձագանքման և պատրաստվածության մակարդակը;
  • Խթանել ռիսկերի մասին տեղեկացումը։

Ըստ աղբյուրի՝ մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ 2,7 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ COVID-19-ի համավարակին Հայաստանի առավել արդյունավետ արձագանքին աջակցելու համար։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 22.05.2020

Ամենաշատ ընթերցվածները