ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած
17:00 07.06.2020

Ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Հունիսի 6-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքից դեպի Տեղ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս քաղաքից դեպի Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Դ, ծնված 1987 թ) կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ՀՀ ԱԻՆ

17:00 07.06.2020

Ամենաշատ ընթերցվածները