ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականին է միացել «Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը
19:00 25.08.2020

Հայաստանի ֆուտբոլի հավաքականին է միացել «Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը

«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:  

Ֆուտբոլիստն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

 «Շատ երջանիկ եմ և չեմ հավատումոր այս ամենը կատարվում է ինձ հետԱրդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահինՀիմա իմ երազանքն իրականություն է դարձելԵս անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:

Եթե  ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակումկանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներինոր իրենք չեն սխալվելԵս դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համարերկրիորն ինձ համար դարձել է երկրորդ տուն:

Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասինՄենք շատ բան ունենք սովորելու նրանիցՎստահ եմոր մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»:

 Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի կազմում հասցրել է հանդես գալ հետևյալ ակումբներում․«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008, «Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011, «Ատլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011, «Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013, «Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015, «Գանձասար-Կապան» – 2015: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 25.08.2020

Ամենաշատ ընթերցվածները