ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Մինչև տարեվերջ համաշխարհային տնտեսությանը նոր խնդիրներ են սպասվում
17:00 07.09.2020

Մինչև տարեվերջ համաշխարհային տնտեսությանը նոր խնդիրներ են սպասվում

Bloomberg-ի հարցմանը մասնակցած փորձագետները նոր խնդիրներ են կանխատեսել, որոնց կբախվի համաշխարհային տնտեսությունը մինչև տարեվերջ։ Դրանց մեջ են կորոնավիրուսի նոր ալիքը, գործազրկության բռնկումները, առաջատար շուկաներում պահանջարկի անբավարար վերականգնումը։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։

Վերլուծաբանները նշում են, որ ընդհանուր առմամբ գլոբալ տնտեսությունը վերջին շրջանում վերականգնման նշաններ է ցույց տալիս։ Առավել դրական դինամիկա են ցուցադրում զարգացած երկրները։ Սակայն այդ տվյալները չարժե գերագնահատել, քանի որ վերականգնման ներկա մակարդակը կարող է գագաթնակետային լինել, ինչին կհաջորդի անկումը։

Նույնը վերաբերում է գործազրկությանը և բնակարանների շուկային, որտեղ իրավիճակը վերջին շրջանում սկսել է բարելավվել։ Նաև բացասական ազդեցություն կունենա տարբեր երկրների կառավարությունների կողմից խթանող միջոցների կրճատումը։

Ոլորտների մեծ մասը պատրաստ չէ այդ քայլին և առայժմ կարիք ունեն աջակցության, կարծում են տնտեսագետները։ Ի վերջո, զգալի հարված կարող է լինել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որը հատկապես կործանարար կլինի պատրաստի պատվաստանյութի բացակայության պայմաններում։

Տնտեսության վերականգնվող ճյուղերը կբախվեն նոր սահմանափակումների ու արգելքների հետ, որը կզրոյացնի վերջին շրջանում նկատվող պահանջարկի աճը։ Ընդ որում, որոշ երկրներում, օրինակ Չինաստանում, աճն առայժմ չի հասել մինչճգնաժամային ցուցանիշներին, քանի որ սպառողները դեռ պատրաստ չեն նախկին ծավալներով ծախսել իրենց միջոցները։

Աղբյուր` Panorama.am

 
 
17:00 07.09.2020

Ամենաշատ ընթերցվածները