ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Սյունիքում արտադրվող «Մարիլա» մսամթերք և կաթնամթերք
20:55 20.07.2017

Սյունիքում արտադրվող «Մարիլա» մսամթերք և կաթնամթերք

Սյունիքի մարզկենտրոնում գտնվող «Մարիլա» ՍՊԸ-ն  հայաստանյան շուկայում զբաղեցնում է առաջատար դեր:

«Մարիլա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին, որը նախնական շրջանում զբաղվում էր միայն մսամթերքի արտադրությամբ, իսկ 2012թ.-ից  սկսեց զբաղվել նաև կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը բազմազան է. այստեղ արտադրվում է  մսամթերքի 30, կաթնամթերքի՝ 10 տեսականի:

Տնտեսագետ Նունե Աբրահամյանը նշում է, որ ընկերության որակյալ, համեղ ու անարատ մթերքի առաջնային նախապայմանը բնական հումքն է, որը ստացվում է գործընկեր «Վամաքս» ՍՊԸ-ի անասնաֆերմայից, իսկ տարաները հիմնականում ձեռք են բերում «Օվալ պլաստիկ» ՍՊԸ-ից: Գործարանը համալրված է մսամթերքի և կաթնամթերքի ստացման գերժամանակակից պայմաններով, բարձրակարգ մասնագետներով ու գերմանական անհրաժեշտ սարքավորումներով բարձրորակ արտադրանք ապահովելու համար: Նունե Աբրահամյանը հայտնում է, որ ընկերությունն ունի սեփական լաբորատորիան, որը բացառում է անորակ արտադրանքի մուտքը շուկա:

«Մարիլա» ընկերությունում աշխատում է 51 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 100,000-120,000 ՀՀ դրամ:

Նելլի Գրիգորյանն արդեն 4 տարի է՝ աշխատում է «Մարիլա» ՍՊԸ-ի փաթեթավորման տեղամասում: Նրա խոսքով՝ օրական 1 տոննա կաթ առաքում են մայրաքաղաք, իսկ Կապան՝ 500-600 լիտր:

Ներկայումս արտադրանքն առաքվում է Կապանի, Քաջարանի, Մեղրու խանութներ, ինչպես նաև Երևան քաղաքի ճանաչված սուպերմարկետներ և Ընկերության ֆիրմային «Սյունիքի բարիքներ» խանութներ:

Ավելացնենք, որ 2011թ. Ընկերությունը մասնակցել է «ՊրոմԷքսպո-2011» ցուցահանդեսին և արժանացել բարձր գնահատականների:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv

20:55 20.07.2017

Ամենաշատ ընթերցվածները