ԱՎԵԼԻՆ

Ռուսաստան

«ՌԴ-ն պատրաստ է միջուկային պատերազմի, բայց ամեն ինչ այդքան արագ չի ընթանա»․ Պուտին
11:56 13.03.2024

«ՌԴ-ն պատրաստ է միջուկային պատերազմի, բայց ամեն ինչ այդքան արագ չի ընթանա»․ Պուտին

Եթե ԱՄՆ–ի զորքերը հայտնվեն Ուկրաինայում, Ռուսաստանը նրանց կվերաբերվի որպես զավթիչների, ԱՄՆ դա շատ լավ հասկանում է։

Ռազմատեխնիկական տեսակետից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, բայց դժվար «ամեն ինչ այդքան արագ ընթանա»։

ԱՄՆ–ն միջուկային ուժեր է զարգացնում, խնդիր է դնում դրանք ավելի արդիական դարձնել, բայց դա չի նշանակում, որ նրանք վաղը պատրաստ են միջուկային պատերազմ սկսել:

Եթե ԱՄՆ–ն միջուկային փորձարկումներ իրականացնի, Ռուսաստանը կարող է նույնն անել։

Արևմուտքը հասկացավ, որ մարտի դաշտում անհնար է ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։ Ժողովրդի միասնությունը նրանց անզորության առաջ կանգնեցրեց։

Ռուսաստանը չի պատրաստվում պառակտումներ անել Արևմուտքում, մենք միայն մեր շահերին ենք հետևում։

Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ նախագահական ընտրություններին, Մոսկվան պատրաստ է աշխատել ցանկացած նախագահի հետ։

Ռուսաստանը ինքնակամ չմտավ Աֆրիկա և չհեռացրեց Ֆրանսիային այնտեղից, աֆրիկյան առաջնորդներն իրենք էին ցանկանում աշխատել Մոսկվայի հետ:

Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ անիմաստ է, նրանց պետք էր ուղղակի ինչ–որ մեկի հովանու ներքո լինել։

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց դրանք պետք է հիմնված լինեն իրականության վրա, այլ ոչ թե հոգեմետ դեղերի օգտագործումից հետո առաջացած ցանկությունների։

Բանակցությունները պետք է լինեն ոչ թե դադար, որ Կիևը վերազինվի, այլ լուրջ խոսակցություն դառնան՝ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հետ կապված։

Ուկրաինայում վաղուց արևմտյան երկրների զինվորականներ կան, այժմ էլ նրանք այնտեղ են անմիջականորեն՝ խորհրդականների և վարձկանների տեսքով։

Ուկրաինայում պաշտոնական օտարերկրյա զորամիավորումների առկայությունը չի փոխի իրավիճակը մարտադաշտում։

Լեհաստանը ցանկանում է վերադարձնել այն հողերը, որոնք պատմականորեն իրենն է համարում և որոնք փոխանցվել են Ուկրաինային։

Եթե Լեհաստանը զորք մտցնի Ուկրաինա, նա այնտեղից չի հեռանա։

Բրիտանական և ամերիկյան հրթիռները վնաս են հասցնում Ռուսաստանին, բայց չեն փոխում իրավիճակը մարտադաշտում։

Ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, եթե չկարողանանք պաշտպանվել, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել ռուսական պետականության համար։

Ռուսաստանը խաչմերուկում չէ, նա գտնվում է իր զարգացման ռազմավարական ուղու վրա և չի շեղվի իր ճանապարհից:

Աղբյուրը՝ ABC MEDIA

11:56 13.03.2024

Ամենաշատ ընթերցվածները