ԱՎԵԼԻՆ

Ռուսաստան

ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել
14:33 16.03.2024

ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է երկրում ահաբեկչության փորձ կանխելու մասին։ Ենթադրյալ կասկածյալը կին է, որը, ԱԴԾ-ի տվյալներով, ուկրաինական հետախուզության ցուցումով ահաբեկչություն էր ծրագրում Անդրսիբիրյան երկաթուղու վրա։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 1962 թվականին ծնված Ռուսաստանի մի քաղաքացու, ով ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Սվերդլովսկի մարզում գտնվող Տրանսսիբիրյան երկաթուղու երկաթուղային հանգույցում՝ Ուկրաինայի ՊՆ-ի գլխավոր հետախուզական վարչության հանձնարարությամբ։ Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «Ահաբեկչական ակտ» 2-րդ մասի հատկանիշներով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասված է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ ABC MEDIA

14:33 16.03.2024

Ամենաշատ ընթերցվածները