ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

2018-ին տնտեսական աճի կանխատեսումներ
17:15 23.10.2017

2018-ին տնտեսական աճի կանխատեսումներ

«Շաբաթ» լրատվակայքը գրում է.«Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարությունն այս տարվա համար վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը և հասցրել 4.3%-ի, իսկ 2018 թվականի համար կանխատեսում է 4.5% տնտեսական աճ։

Այս կանխատեսումները կարելի է գտնել 2018 թվականի պետական բյուջեի նախագծում։ Իսկ ինչի՞ հաշվին է աճում և աճելու տնտեսությունը։

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից կազմված այս գծապատկերում երևում է, թե որքան է լինելու տնտեսության առանձին ճյուղերի նպաստումը տնտեսական աճին։ 2017 թվականին սպասվող 4.3% տնտեսական աճի մեջ ամենամեծ ներդրումը՝ 3.2 տոկոսային կետ, ունեցել է ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 1.5 տոկոսային կետով։ Գյուղատնտեսության և շինարարության նպաստումը բացասական է համապատասխանաբար 0.5 և 0.2 տոկոսային կետերով։ Այսինքն՝ այս 2 ոլորտները նվազեցնում են տնտեսական աճի ցուցանիշը։

Շարունակությունը՝ այստեղ:

17:15 23.10.2017

Ամենաշատ ընթերցվածները