ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից կգործեն ամեն օր
17:55 21.12.2017

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից կգործեն ամեն օր

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործեն ամենօրյա ռեժիմով:

Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման և մաքրման աշխատանքների իրականացման հարցում:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Տեղեկատվության և ասարակայնության հետ կապերի բաժին

17:55 21.12.2017

Ամենաշատ ընթերցվածները