ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ՀՀ տնտեսությունը երկու ամսում աճել է 8,6%-ով
16:35 21.03.2018

ՀՀ տնտեսությունը երկու ամսում աճել է 8,6%-ով

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,6%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ընթացիկ տարում առևտրաշրջանառությունն աճել է 43,2%-ով: Տվյալները փոխանցում է PanARMENIAN.Net-ը: 

Հաշվետու ժամանակահատվածում 41%-ով աճել է արտահանումը, 44,4%-ով՝ ներմուծումը:

Հունվար-փետրվարին շինարարության ծավալն աճել է 22,7%-ով, ծառայություններինը՝ 15%-ով, իսկ արդյունաբերությանը՝ 8,3%-ով:

2018 թվականի երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,1%-ով նվազել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը:

16:35 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները