ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ոստիկանության Կապանի բաժնի պետը նշանակվել է Սպիտակում
13:15 12.04.2018

Ոստիկանության Կապանի բաժնի պետը նշանակվել է Սպիտակում

Tert.am-ի տեղեկություններով ՀՀ Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունից հետո, թե համակարգում լուրջ քաղաքականություն են վարելու։

Կադրային փոփոխությունների մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության պետի հրամանով Սպիտակի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու մեկ այլ հրամանով նշանակվել Ստեփանավանի բաժնի պետ, որի պաշտոնը թափուր էր։ Նախկին բաժնի պետը մոտ մեկ ամիս առաջ ազատվել էր պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ։ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Կապանի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Սպիտակի բաժնի պետ»,- հայտնել են ոստիկանության լրատվական վարչությունից։

Հարցին, թե Կապանում նշանակում արվել է արդյոք, Ոստիկանությունից հայտնել են, որ դեռ չի արվել։

Լրատվակայքը նշել է, որ հունվարի 19-ին ՀՀ Ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել ու կերպարանափոխվել, փոխարինվելու են երիտասարդներով։

13:15 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները