ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն. Ահարոնյան
16:15 18.04.2018

Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն. Ահարոնյան

Ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող ապօրինի հանրահավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ, մասնավորապես միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքը սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան` ասել է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էր ոստիկանությունից, թե ի՞նչ հիմքերով են ցուցարարները բերման ենթարկվում։

Ահարոնյանը նշել է, որ այն անձինք, ովքեր «հավաքի վայրերում խոչընդոտում են ոստիկանության օրինական գործողություններին», տարվում են ոստիկանության բաժիններ վերջիններիս ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար։

«Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից»,- ասել է Ահարոնյանը։

Այսօր ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի։

Լուսանկարը՝ BlogNews.am-ի

16:15 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները