ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Որոշվել են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
13:30 13.07.2018

Որոշվել են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները

Կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 22 ու կանանց 16 զույգեր:

Կանանց պայքարում հաղթողը Սիսիանից Մարի ու Նարե Հովհաննիսյաններն են, նրանց հաջորդել են Իրինա Գալստյան-Սվետլանա Մարգարյան ու Վերոնիկա Կոշկարյան-Էդիտա Ղեւոնդյան զույգերը:

Աշոտ Բալաբեկյանն ու Ռազմիկ Հակոբյանը տղամարդկանց առաջնությունում են 1-ին տեղը գրավել, 2-րդը՝ Թբիլիսիից Էրիկ Աբրամովն ու Դենի Խերաբադին են, լավագույն եռյակն էլ եզրափակել է Արցախի զույգը՝ Երվանդ Զաքարյան-Աթեն Ադամյան:

Առաջնության մասնակից թիմերը կստանան վարկանշային միավորներ, որոնց բավարար քանակի դեպքում մյուս խաղաշրջանում կմրցեն առանց որակավորման փուլում հանդես գալու:

Աղբյուրը՝ Sport.mediamax.am

13:30 13.07.2018

Ամենաշատ ընթերցվածները