ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Վարդանյան. «Պեղումները խիստ պակասեցրել են Սիսիանի զբոսաշրջային հոսքը»
17:00 03.09.2018

Վարդանյան. «Պեղումները խիստ պակասեցրել են Սիսիանի զբոսաշրջային հոսքը»

Զորաց քարերի տարածքում գրանցված միջադեպի դրդապատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է «Քարահունջ Աստղադիտարան» հիմնադրամի համանախագահ Գուրգեն Վարդանյանի հետ:

«Reuters-ին տված իմ հարցազրույցը, որ եթեր գնաց 7 երկրներում, Վաչագան Վահրադյանը CNN-ին և BBC-ին տվեց: Այս ամենի արդյունքում Սիսիանում տուրիստական հոսքը ավելացավ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց «Քարահունջ Աստղադիտարան» հիմնադրամի համանախագահ Գուրգեն Վարդանյանը:

Նա պնդում է, որ ակտիվիստների՝ Զորաց քարերի հնավայր գնալու նպատակի մասին տեղեկացել է վաղ առավոտյան և մինչև հասել է տեղ, միջադեպն արդեն սկսված է եղել:

Ըստ «Քարահունջ Աստղադիտարան» հիմնադրամի համանախագահի՝ ակտիվիստների միակ մտահոգությունը հուշարձանի անվտանգության հետ է կապված եղել:

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա

17:00 03.09.2018

Ամենաշատ ընթերցվածները