ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին
17:00 11.09.2018

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 14-ից 16-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կրկին կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։

Հավաքականից հայտնում են՝ միջոցառմանը, որն անցկացվելու է 14-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից (2 թիմ), Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից և Գերմանիայից։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ մեկ օրվա ընթացքում։

Ավանդական մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի լրագրողները գրավել են 3-րդ տեղը և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։

Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն է։

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 11.09.2018

Ամենաշատ ընթերցվածները