ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Տեղ գյուղում խնջույքի ժամանակ թունավորվել են 11 ազգականներ
19:00 11.09.2018

Տեղ գյուղում խնջույքի ժամանակ թունավորվել են 11 ազգականներ

Սյունիքի մարզի Տեղ գյուղում խնջույքի ժամանակ 11 ազգականներ են թունավորվել:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը, տուժածներից 7-ին հոսպիտալացրել են «Արմենիա» ԲԿ տոքսիկոլոգիայի բաժանմունքում, 2-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, եւս 2 երեխայի՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում:

Նշենք, որ Տեղ գյուղի բնակիչները նախ հոսպիտալացվել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, քանի որ ինֆեկցիայի կասկածներ կային, սակայն ինֆեկցիա չի հայտնաբերվել:

Գաբրիելյանի խոսքով՝ 7 տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Թունավորման պատճառը, հավանաբար, սննդային գործոնն է. երկու ընտանիքները համատեղ խնջույքի էին հավաքվել: Ընդ որում՝ ազգականները միատեսակ մթերքներ են օգտագործել՝ հավի, խոզի միս, մրգեր, բանջարեղեն: Այս պահին թունավորման աղբյուրը չի հայտնաբերվել:

Ճշգրիտ ախտորոշումը հնարավոր կլինի հրապարակել, երբ հայտնի դառնան անալիզների արդյունքները:

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 11.09.2018

Ամենաշատ ընթերցվածները