ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Լենյեր Դոմինգեսին
18:00 14.09.2018

Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Լենյեր Դոմինգեսին

Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ կուբացի շախմատիստ Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Champions Showdown» մրցաշարում Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Լենյեր Դոմինգեսին: Արագ շախմատում Արոնյանը հաղթել է 6:2 հաշվով, իսկ կայծակնայինում ոչ ոքի է խաղացել` 2:2:

Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 14.09.2018

Ամենաշատ ընթերցվածները