ԱՎԵԼԻՆ

Եվրոպա

Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ
16:36 09.01.2024

Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն։

Վերջինիս փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 34-ամյա Ատալը մինչ այժմ զբաղեցնում էր Ֆրանսիայի կրթության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Էլիզաբեթ Բորնը։

Մակրոնը, որն ընդունել էր հրաժարականի վերաբերյալ Բորնի դիմումը, շնորհակալություն էր հայտնել նրան՝ «իր գործին նվիրվածության ու վճռականության համար»։ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Բորնը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության կազմի նշանակումը։ «Էլիզաբեթ Բորնը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Կառավարության մյուս անդամների հետ նա կշարունակի կատարել ընթացիկ պարտականությունները մինչև նոր կառավարության նշանակումը»,- ասված էր Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Այսօր առավոտյան էլ AFP-ն գրել էր, որ վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Գաբրիել Ատալն է։ Բացի այդ, վարչապետ նշանակվելու հարցում դիտարկվում էր նաև Ֆրանսիայի ազգային ժողովի նախկին խոսնակ, 61-ամյա Ռիշար Ֆերանի, զինված ուժերի 37-ամյա նախարար Սեբաստիեն Լըկորնյուի և գյուղատնտեսության նախկին նախարար Ժուլիեն Դենորմանդիի թեկնածությունները։

 

 

Փոխանցում է «Հետքը»

 

16:36 09.01.2024

Ամենաշատ ընթերցվածները