ԱՎԵԼԻՆ

Եվրոպա

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել
22:08 08.01.2024

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը, որն ընդունել է հրաժարականի վերաբերյալ Բորնի դիմումը, շնորհակալություն է հայտնել «իր գործին նվիրվածության ու վճռականության համար»։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Բորնը կշարունակել կատարել իր պարտականությունները մինչ նոր կառավարության կազմի նշանակումը։ «Էլիզաբեթ Բորնը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Կառավարության մյուս անդամների հետ նա կշարունակի կատարել ընթացիկ պարտականությունները մինչև նոր կառավարության նշանակումը»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Փոխանցում է «Հետքը»

22:08 08.01.2024

Ամենաշատ ընթերցվածները