ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Ադրբեջանցի զինվորներն Արավուս գյուղում դիրքերի մոտ արածող 400 ոչխարից 200-ը գողացել են». Արգամ Հովսեփյան․ 168.am
15:25 19.01.2024

«Ադրբեջանցի զինվորներն Արավուս գյուղում դիրքերի մոտ արածող 400 ոչխարից 200-ը գողացել են». Արգամ Հովսեփյան․ 168.am

Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 11։00-ին ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղի մոտ 200 ոչխար։ Այս մասին 168.amի հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամին ներխուժեց ՀՀ տարածք, զավթեց նաև արոտավայրերի մեծ մասը, ուստի այսօր գյուղերի մեծ մասը կա՛մ արոտավայր չունի, կա՛մ դրանք շատ մոտ են թշնամու դիրքերին։

«Առավոտյան հովիվը ոչխարներին տարել է արոտվայր, դա շատ մոտ է  եղել թշնամու դիրքերին, ադրբեջանցի զինվորներն էլ առիթից օգտվելով՝ գողացել են մոտ 200 ոչխար, ընդհանուր 400-ին մոտ ոչխար է եղել։ Այսինքն՝ ոչխարների մի մասը գողացել են»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Նա նաև փոխանցեց, որ հայկական կողմից այս ամենին ուղղված որևէ քայլ չի իրականացվել, այսինքն՝ որևէ գործողության չեն դիմել։

«Թե ինչո՞ւ չի կանխվել այդ ամենը, այդ հարցին չեմ կարող պատասխանել, դրան պետք է պատասխանեն համապատասխան գերատեսչությունները»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորների կողմից սահմանամերձ բնակավայրերից անասունների գողությունն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սովորական երևույթ է դարձել, Կութից, Տեղ համայնքից և Հայաստանի այլ սահմանամերձ շրջաններից նրանք պարբերաբար գողանում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ։


Աղբյուրը՝ 168.am

15:25 19.01.2024

Ամենաշատ ընթերցվածները