ԱՎԵԼԻՆ

Ռուսաստան

Պուտինը ձայների 87,34%-ով հաղթել է նախագահական ընտրություններում
10:35 18.03.2024

Պուտինը ձայների 87,34%-ով հաղթել է նախագահական ընտրություններում

ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,01%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։

Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը:

Մարտի 17-ի ժամը 20։37-ի դրությամբ՝ ՌԴ նախագահական ընտրություններով քվեարկել է ընտրողների 74,22 %-ը։

Նախնական տվյալներով՝ այս ընտրություններում ՌԴ նոր շրջաններում Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 88-95 %-ը։

Հեռավար էլեկտրոնային քվեարկությունից օգտված ընտրողների շրջանում ՌԴ գործող նախագահը ստացել է քվեների 87,4%-ը՝ Մոսկվայի ու Կալինինգրադի տվյալները չհաշված։

Աղբյուրը՝ Yerkir.am

10:35 18.03.2024

Ամենաշատ ընթերցվածները