ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Փաստերով ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը»․ Թաթոյան
23:06 19.03.2024

«Փաստերով ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը»․ Թաթոյան

«Երեկ քննարկումներ եմ ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։

Փաստերով ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:

Ներկայացրել եմ Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից և այլն:

Քննարկել ենք նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:

Քննարկել ենք նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը»։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան

23:06 19.03.2024

Ամենաշատ ընթերցվածները