ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Այսօրվանից ֆրանսիական RFI ռադիոկայանը կխոսի հայերեն
13:00 08.10.2018

Այսօրվանից ֆրանսիական RFI ռադիոկայանը կխոսի հայերեն

«RFI-ն խոսում է հայերեն»․ Հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական RFI ռադիոկայանը այսօրվանից մինչև գագաթնաժողովի ավարտը կխոսի հայերեն։

Հայերեն հաղորդումը կհեռարձակվի 19․10-ին ու 22․10՝ 15 րոպեով, 102․4 հաճախականությամբ։ Հաղորդման հեղինակն ու վարողն է RFI-ի հայազգի լրագրող Ելենա Գաբրիելյանը։

Հայերեն հաղորդման ընթացքում Ելենա Գաբրիելյանը ներկայացնելու է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, թե ինչպես ֆրանսերեն լեզուն, մշակույթը կարող են փոխել կյանքը։

Նշենք, որ RFI ռադիոկայանը Երևանում հեռարձակվում է 102.4 FM հաճախականությամբ 1995թ․-ից՝ ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով։

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 08.10.2018

Ամենաշատ ընթերցվածները