ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ՀՀ-ում շինշիլաները կազատվեն ավելացված արժեքի հարկից
19:35 02.03.2018

ՀՀ-ում շինշիլաները կազատվեն ավելացված արժեքի հարկից

Կառավարությունը մտադիր է շինշիլաներ (կրծող) ներմուծող տնտեսվարողներին ազատել ավելացված արժեքի հարկից: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նախագծի նպատակը Հայաստանում բարձրարժեք տոհմային շինշիլաների ներկրման և բարձր հատկանիշներով շինշիլաբուծական արտադրանք ստանալու համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է:

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հանրապետությունում շինշիլաբուծության՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղի զարգացման անհրաժեշտությամբ:

«Շինշիլաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատեղեր, կնպաստի մորթու հումքի արտադրությանը և արտահանմանը, ինչպես նաև կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզկենտրոնում նույնպես զարկ է տրվել գյուղատնտեսության նոր ճյուղի՝ շինշիլաբուծության զարգացմանը: «Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսությունը 2015թ. հիմնադրել են Մհեր Միրզոյանը, Քրիստափոր Արթինը և Արման Քարամյանը: 

Լուսանկարը՝ Zangezur.TV-ի արխիվից

19:35 02.03.2018

Ամենաշատ ընթերցվածները