Հասարակական
Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում վթարային ջրանջատումներ կլինեն
Հոկտեմբերի 10-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը կդադարեցնի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը՝ վթարային աշխատանքներով պայմանավորված։ Այս մասին հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։
Ժամը 10:00-14։00 Գեղարքունիքի մարզի՝ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի՝ բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների ջրամատակարարումը կընդհատվի։
Ժամը 10:00-22:00 Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի ջուրը չի մատակարարվի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Աղբյուր՝ irakanum.am