ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փլուզվել է եկեղեցու կողային պատը․ փրկարարները սահմանազատել են տարածքը
13:00 22.04.2019

Փլուզվել է եկեղեցու կողային պատը․ փրկարարները սահմանազատել են տարածքը

Ապրիլի 21-ին, ժամը 19:04-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին (1892 թ.-ի կառույց). տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով: Փրկարարները սահմանազատել են տարածքը: 

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:  

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

13:00 22.04.2019

Ամենաշատ ընթերցվածները