ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ավստրալիայում ընտրել են մայրցամաքի ամենադուրեկան կոալային
19:00 09.08.2019

Ավստրալիայում ընտրել են մայրցամաքի ամենադուրեկան կոալային

Համազգային մրցույթի ընթացքում 1 միլիոնից ավելի ավստրալացիներ ընտրել են մայրցամաքի ամենագրավիչ կոալային: Ինչպես հայտնել Է Tourism Australia պետական պորտալը, որն անցկացրել Է քվեարկությունը, հաղթել Է ութ ամսական Տալոուն՝ Գոլդ Կոստայում գտնվող Paradise Country Nature Park արգելոցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաժողովրդական մրցույթն ամբողջ երկրում ընթանում Էր երկու ամիս: Այդ ժամանակաշրջանում ժյուրիի հասցեով կոալաների հարյուրավոր լուսանկարներ են ստացվել ամբողջ մայրցամաքից, բայց նախնական ընտրությունից հետո մրցույթի քառորդ եզրափակիչ Է անցել միայն 70 հավակնորդ: Կիսաեզրափակիչի մասնակիցներին որոշելու համար պորտալի աշխատակիցների թիմը քվեարկություն Է անցկացրել սոցիալական ցանցերում եւ դրա արդյունքներով կազմել հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում հայտնվել Է 13 կոալա: Հենց այդ ցուցակն Էլ դրվել Է համաժողովրդական քվեարկության:

«Եզրափակիչ քվեարկությունը տեւել Է ուղիղ 24 ժամ: Մեկ օրում դրան հասցրել Է մասնակցել 1 մլն մարդ, եւ բացարձակ առաջատար Է դարձել Տալոուն՝ Գոլդ Կոստայի ազգային արգելոցից: Նրա լուսանկարների վերաբերյալ մենք ստացել ենք տասնյակ հազարավոր հիացական մեկնաբանություններ: Բայց, անկեղծ ասած, եզրափակիչ քվեարկությունից ավելի շատ մեզ ապշեցրել Է մրցույթն ինքը. մենք ամենեւին չԷինք սպասում, որ այսքան շատ մարդիկ մեզ կուղարկեն մեր հարազատ կոալաների նման գեղեցիկ լուսանկարներ»,-գրել Է պորտալի՝ զբոսաշրջության գծով մենեջեր Նիկ Հենդերսոնը, որը մրցույթի ժյուրիի կազմում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 09.08.2019

Ամենաշատ ընթերցվածները