ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայրենիքը սկսվում է գյուղերից
13:00 13.08.2019

Հայրենիքը սկսվում է գյուղերից

«Հայրենիքը սկսվում է գյուղերից» նախաձեռնության շրջանակներում գորիսեցի երեխաներն այցելեցին Տեղ համայնքի Տեղ բնակավայր, ծանոթացան գյուղի հինավուրց ու հրաշալի արժեքներին: Այցը նպատակ ուներ նրանց և մատաղ սերնդի ներկայացուցիչներին ծանոթացնել Սյունիքի գյուղերի բնությանը, պատմությանը, կենցաղին, տեղական սովորություններին, հետաքրքիր պատմություններին:

Նախաձեռնությունը ֆրանս-հայկական կազմակերպության «Թթենի» մանկական կենտրոնինն էր, որը հիմնադրվել է 2000թ.-ին: Հիմնադրման օրից առ այսօր «Թթենի»-ն տարածաշրջանում կրթական, մշակութային գործունեություն է ծավալում: Անցած տարվանից, «ԱՍՖԱՐ» կազմակերպության հետ համագործակցությամբ, Թթենին այժմ էլ ստանձնել է «Հայրենիքը սկսվում է գյուղերից» ծրագրի իրականացումը՝ երեխաների համար բացահայտելու հայրենի բնաշխարհի աննման եզերքը:

Աղբյուր՝ Տեղի համայնքապետարան

13:00 13.08.2019

Ամենաշատ ընթերցվածները