ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լավագույն ֆրանսախոս 2019 ճամբարի մեկնարկը տրված է
12:30 14.08.2019

Լավագույն ֆրանսախոս 2019 ճամբարի մեկնարկը տրված է

Լավագույն ֆրանսախոս 2019 ճամբարի մեկնարկը տրված է, մասնակցում են Գորիսի համայնքի 5 հանրակրթական դպրոցների 50-ից ավելի երեխաներ: Գորիս - Վիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակում Վիենի քաղաքապետարանի աջակցությամբ, Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Գորիսի բոլոր հանրակրթական դպրոցների 12֊15 տարեկան լավագույն Ֆրանսախոսների մասնակցությամբ տեղի է ունենում կրթական ճամբար։ Գորիս համայնքի 50-ից ավել երեխաներ մեկ շաբաթ կրթական բազմաբովանդակ ծրագրերով հագեցած միջոցառումների կմասնակցեն։

Ճամբարի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել քույր քաղաքների փոխքաղաքապետները։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

12:30 14.08.2019

Ամենաշատ ընթերցվածները