ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում 19-ամյա աղջկա առևանգումն ավարտվել է ողբերգական ավտովթարով
13:00 17.08.2019

Սյունիքի մարզում 19-ամյա աղջկա առևանգումն ավարտվել է ողբերգական ավտովթարով

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով՝ Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ նույն օրը, ժամը 22:40-ի սահմաններում Հարժիս բնակավայրի 9-րդ փողոցի վերջնամասից խաբեությամբ՝ զրուցելու պատրվակով Սոնա Գ.-ին նստեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան:

Ապա ավտոմեքենայում բռնություն գործադրելու՝ ձեռքերը բռնելու և բերանը փակելու եղանակով առևանգել են Սոնա Գ.-ին, որից հետո Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում վթարի են ենթարկվել և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Աղամալյանը տեղում մահացել է, իսկ Սոնա Գ.-ն և Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

 

Աղբյուրը հայտնում է, որ ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հաստկանիշներով, իսկ առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ն կետի հատկանիշներով: 2 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր՝ tert.am

13:00 17.08.2019

Ամենաշատ ընթերցվածները