ԱՎԵԼԻՆ

Զանգեզուր TV

Անհասկանալի ձերբակալություններ Սյունիքում
19:00 24.05.2020

Անհասկանալի ձերբակալություններ Սյունիքում

Մայիսի 24֊ին՝ ժամը 9։40-ին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Վարչության և ոստիկանության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ էին հավաքվել՝ պահանջելով տղաներին ազատ արձակել։ Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։ Մինչդեռ վարչության պետը հերքեց այդ տեղեկությունն՝ ասելով, որ կալանավորումն օրենքին համաձայն է իրականացվել։

Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։ Հարազատների պնդմամբ՝ իրենք տեղյակ չեն, թե ինչու են տղաները բերման ենթարկվել։ Նվեր Խաչատրյանի հարազատների խոսքով՝ նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում, սակայն վարչության պետը հերքեց այս տեղեկությունը։ Ըստ նրա՝ ծանր հանցագործության կասկածով են բերման ենթարկել։

Հարազատները պահանջում են ծանուցում ուղարկել և առանց դրա բերման չենթարկել։ Ըստ վարչության պետի՝ բողոքը նախաքննության փուլում է։ Նաև հայտնեց, որ հատուկ նշանակության վարչության աշխատողները պատրաստվում են դուրս բերել նրանց։

Ըստ հավաքվածների հավաստի տեղեկությունների՝ Մարատ Հովսեփյանին մայրաքաղաքում ծեծի են ենթարկել, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ վարչության պետը թույլատրեց տեսակցել երկու կալանավորվածին։ Նրանց խոսքով՝ չէին ծեծել։

Տղաներին դուրս բերելիս որոշակի լարվածություն առաջացավ ոստիկանության ու հավաքվածների միջև։ Վերջիններս պնդում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք՝ վախենալով, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։

Քննչական վարչության մուտքը փակած հարազատները ծափերով իրենց հարգանքը ցույց տվեցին ոստիկանության, ազատ, արդար Հայաստանի հանդեպ։ Վարչության պետը ճանապարհը բացելու կոչ արեց և դրա համար 15 րոպե ժամանակ տվեց, այլապես՝ առկա ուժերով կանցնեն օրինական գործողությունների։

19:00 24.05.2020

Ամենաշատ ընթերցվածները