ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱՀԿ. COVID-19 համաճարակի ալիքը նոր սկսում է ուժեղանալ
20:00 30.06.2020

ԱՀԿ. COVID-19 համաճարակի ալիքը նոր սկսում է ուժեղանալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առավելագույն զգուշության կոչ է անում, ասելով, որ համաճարակն ամբողջ թափով ընթանում է, և դեպքերի քանակը այնպիսին է, որ չենք կարող խոսել կորոնավիրուսի դեմ մոբիլիզացիայի ավարտի մասին: Այս մասին գրում է Euronews-ը։

Ճեպազրույցի ժամանակ կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրեց այս մասին։

«Մեզ հասկանաի է հնարավորինս արագ նորմալ կյանքի վերադառնաու ցանկությունը, բայց մենք հիշեցնում ենք, որ ոչինչ չի ավարտվել։ Այո, որոշ երկրներում դրական արդյունքներ նկատվում են, սակայն համաճարակի ալիքը նոր սկսում է ուժեղանալ»,-ասել է Գեբրիեսուսը։

Միացյալ Նահանգներում, որտեղ վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոն 700 հազար մարդու, մի շարք նահանգների իշխանությունները մտադիր են փակել լողափերը գալիք հանգստյան օրերին, երբ Ամերիկան նշելու է Անկախության օրը:

Վարակն, ամենայն հավանականությամբ, տարածվում է այնտեղ, որտեղ, մասնագետների կարծիքով, մեկուսացման միջոցառումները հանվել են ավելի վաղ, քան թույլատրում էր համաճարակաբանական իրավիճակը:

Աղբյուր` Panorama.am

20:00 30.06.2020

Ամենաշատ ընթերցվածները