ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ի ավելի վարակիչ մուտացիաներ դեռևս չկան
18:00 04.07.2020

ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ի ավելի վարակիչ մուտացիաներ դեռևս չկան

ԱՀԿ Արտակարգ իրավիճակների բաժնի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կիրկովեն ասել է, որ COVID-19-ն առայժմ չունի մուտացիաներ, որոնք վիրուսն ավելի ուժեն կարող են դարձնել, փոխանցում է news.ru-ն։

Նա տեղեկացրել է, որ ներկայումս գոյություն ունի ավելի քան 50 հազար վիրուսներից կազմված ցանց: D614G մուտացիան առաջին անգամ հայտնաբերվել է փետրվարին, ուստի սա նոր մուտացիա չէ։ Այն հայտնաբերվել է Եվրոպայից, Մեքսիկայից, Բրազիլայից, Ուհանից  ստացված նմուշներում.  «Այս պահին մեր թիմերը ուսումնասիրում են այն։ Մեզ հայտնի վիրուսային շղթաների շուրջ 29%-ը ենթարկվում է այս մուտացիային։ Այն տարածվել է  Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում և Ամերիկայում: Այս պահի դրությամբ որևէ ապացույց չկա, որ դա հանգեցնում է հիվանդության տարածման աճի»:

ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանն էլ նշել է, որ այս վիրուսի մուտացիան հայտնաբերվել է լաբորատորիայում: Նրա կարծիքով ՝ դա կարող է հանգեցնել հիվանդության ավելի արագ վերարտադրության և տարածման:

«Վիրուսը բազմանում է ավելի արագ, ինչը կարող է հանգեցնել դրա ավելի արագ տարածմանը: Բայց լաբորատորիայում ինչ-որ բան գտնելուց հետո կարող է երկար ժամանակ պահանջվել`համախտանիշի վրա դրա ազդեցությունը պարզելու համար»,- ասել է նա:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պարզել են՝ համաճարակի ընթացքում գերիշխող դեր ունի SARS-CoV-2 կորոնավիրուսը`Spike D614G մուտացիայի հետ, որի, ըստ աղբյուրի, հայտնաբերվել է 2020 թվականի մայիսին: Հետազոտողները կարծում են, որ մուտացիայի ենթարկված վիրուսն ավելի արագ է բազմանում և ավելի վարակիչ է դառնում։

Աղբյուր` Panorama.am

 
 
18:00 04.07.2020

Ամենաշատ ընթերցվածները