ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան պատասխանում է Ֆրանսիայի պատժամիջոցների սպառնալիքներին
15:00 24.07.2020

Թուրքիան պատասխանում է Ֆրանսիայի պատժամիջոցների սպառնալիքներին

«Անկարան դատապարտում է Փարիզին իր դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքների համար, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը նշանակություն չունի Թուրքիայի համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը:

Ավելի վաղ Մակրոնը կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք խախտում են ԵՄ ծովային տարածքը Արևելյան Միջերկրական ծովում՝ լիակատար համերաշխություն հայտնելով Կիպրոսին և Հունաստանին և մեղադրելով Թուրքիային նրանց ինքնիշխանությունը խախտելու մեջ: Նա նաև կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Լիբիայի հակամարտության մեջ ներքաշված ուժերի դեմ, քանի որ նման միջոցառումները, նրա կարծիքով, կօգնեն հասնել իրավիճակի կարգավորմանը:

«Ֆրանսիան կորցնում է իր չեզոքությունը և կայունությանը նպաստելու հնարավորությունը իր յուրաքանչյուր հայտարարությամբ և Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սխալ քայլերով: Նախագահ Մակրոնի հայտարարությունները մեր երկրի համար նշանակություն չունեն: Ոչ ոք իրավունք չունի Թուքիային սպառնա սանկցիաներով, դրանք չեն գործի»,- հայտնել է Աքսոյը:

Նրա խոսքով ՝ Ֆրանսիան չի կարողացել որևէ օգուտ ստանալ նման քաղաքականությունից և հետագայում  էլ չի կարողանա ստանալ: Աքսոյը նաև Փարիզին կոչ է արել դադարեցնել աջակցել Լիբիայի խռովարարներին, Սիրիայի ահաբեկիչներին և նրանց, ովքեր Արևելյան Միջերկրական ծովում գործում են «Ես այս վայրի միակ տերն եմ» սկզբունքով:

Ավելի վաղ Հունաստանի Զինված ուժերը ողջ երկրում բարձր պատրաստութան վիճակի էին բերվել այն բանից հետո, երբ երեքշաբթի Անթալիայի հիդրոգրաֆիկ ծառայությունը հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը Կաստելորիզո կղզուց հարավ և արևելք սեյսմիկ հատազոտության վերաբերյալ միջազգային Navtex-ի ծանուցում ազդարարեց: Հունաստանը հայտարարում է, որ այդ տարածքը իր բացառիկ տնտեսական գոտու մասն է կազմում: Թուրքիան Հունաստանի պահանջները համարում է անհիմն:

Լիբիայում շարունակվում է առճակատումը Ազգային համաձայնության Կառավարության (ԱՀԿ) հետ համագործակցող Ֆայեզ Սարաջի, որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող Լիբիայի ազգային բանակի՝ (ԼԱԲ) Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող ուժերի միջև, վերջինս համագործակցում է արևելքում գտնվող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին աջակցում է Եգիպտոսը:

Աղբյուր` Panorama.am

15:00 24.07.2020

Ամենաշատ ընթերցվածները