Հասարակական
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 383, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 36996 է, մահվան դեպքերինը՝ 920
Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36996-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 700 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 220 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 920․-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 509 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26243, փաստացի բուժվողներինը՝ 9833 (մեկ օրում նվազել է 136-ով): Մեկ օրում թեստավորվել է 1850 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 153814 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։