ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնելուց առաջ, հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար. Անդրանիկ Զորավար
13:00 26.02.2021

Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնելուց առաջ, հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար. Անդրանիկ Զորավար

Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի և Առաջին Բանակային կորպուսի հետ համատեղ նշվեց մեծ հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 156֊րդ տարեդարձը։ Նշանավոր պատշգամբից պատանի երկրապահը հնչեցրեց Զորավարի նամակ֊կտակը սիրելի զինվորներին, նվագախմբի հնչյունների ներքո մեծ հայդուկապետի հուշարձանի մոտ կատարվեց ծաղկեդրում։Ակ. Բակունցի տուն֊թանգարանում Զորավարը Զանգեզուրում թեմայով միջոցառումը կայացավ հայրենասիրական երգերի կատարմամբ։ Զինվորները վայելեցին նաև նկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի գեղանկարները։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

13:00 26.02.2021

Ամենաշատ ընթերցվածները