ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը ՀՀ-ում վարժական հավաքներ կանցկացվեն
11:52 14.03.2024

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը ՀՀ-ում վարժական հավաքներ կանցկացվեն

2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Փոխանցում է Yerkir.am-ը

11:52 14.03.2024

Ամենաշատ ընթերցվածները