ԱՎԵԼԻՆ

Արցախ

Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար
18:37 14.03.2024

Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված իբր «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա:

Նրա խոսքով՝ 2020թ. աշնանը պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմավարի արժեքը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։

Ալիևն այս մասին ասել է «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Աղբյուրը՝ 168.am

18:37 14.03.2024

Ամենաշատ ընթերցվածները