ԱՎԵԼԻՆ

Արցախ

30 տարի առաջ այս օրն Օմարի լեռնանցքում զոհվեց Արցախի ՊԲ 3 հրամանատար
12:18 18.03.2024

30 տարի առաջ այս օրն Օմարի լեռնանցքում զոհվեց Արցախի ՊԲ 3 հրամանատար

30 տարի առաջ այս օրը՝ 1994 թ․ մարտի 18-ին, Օմարի լեռնանցքում հետախուզում իրականացնելիս թշնամու ականանետի հարվածից զոհվեցին Արցախի Պաշտպանության բանակի հրետանային բրիգադի հրամանատար Սամվել Սաֆարյանը, ականանետային դիվիզիոնի հրամանատար Սուրեն Անտոնյանը և վարորդ Կամո Հայրապետյանը, գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Ս․ Սաֆարյանի զոհվելուց հետո ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար նշանակվեց Լևոն Մնացականյանը, որ ներկայումս գերեվարված է Բաքվում։

Ցանկացած մեկը, որ ասում է, թե «30 տարի բանակ չենք ունեցել», ուրանում է Սամվելի, Սուրենի, Կամոյի ու Լևոնի չարչարանքները և զոհողությունը։ Այդ ուրացողների մի մասը չի հասկանում, ինչու է այդպես վարվում։ Նմանների համար էր Քրիստոսը խաչի վրա ներում խնդրում Աստծուց։

Բայց ուրացողների մեկ այլ մասը, այդ թվում՝ «30 տարի բանակ չենք ունեցել» սուտը հորինող հայանուն թուրքերը, շատ լավ գիտեն, ինչու են այդպես ասում։ Նրանք գիտակցաբար են ուրանում իրենց եղբայրների արյունը։ Նրանք մերօրյա կայեններն են, ում հայոց ճշմարտության աստվածն ամեն օր հարցնում է՝ «ո՞ւր են քո եղբայր Սամվելը, Սուրենը, Կամոն ու Լևոնը», իսկ նրանք պատասխանում են՝ «ես նրանց պահակը չեմ, մենք 30 տարի նրանց չենք ունեցել»։

«Ուրացողը խիղճ չունի ամենևին»,- ասում էր արևելյան աշուղական արվեստն ազգայնացրած մեծն Ջիվանին։ Մեղմ էր ասում։ Ուրացողը մի թուլամորթ մսագունդ է, որ, խուսափելով իր բաժին պատասխանատվությունից, սկսում է ստել, թե ոչ մեկը երբևէ հանձն չի առել այդ պատասխանատվությունը, հետևաբար՝ անձամբ ինքը ևս անելիք չունի։ Ուրացողը միաժամանակ և՛ թուլամորթ է, և՛ ստախոս։

Նմանների համար չէր Քրիստոսն ասում՝ «Հա՛յր, թող դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն»։ Ընդհակառակը՝ նմանների համար ներում չի լինելու, երբ Հայաստանում իշխանությունը թուրքերի ձեռքից նորից անցնի հայերի ձեռքը…»։

Աղբյուրը՝ Yerkir.am

12:18 18.03.2024

Ամենաշատ ընթերցվածները