ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հերթական փայլուն հաղթանակը
18:00 19.03.2019

Հերթական փայլուն հաղթանակը

«Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաները հերթական հաղթանակով են վերադարձել մայրաքաղաքում կայացած առաջնությունից: 

Մարտի 15-17-ը Երեւանում անցկացված՝ 2005-2006թթ. ծնվածների ըմբշամարտի առաջնությանը, որին մասնակցում էր շուրջ 450 մարզիկ ՀՀ-ից եւ Արցախից, ներկայացել էր նաեւ մարզադպրոցի ըմբշամարտի թիմը: 

68 կգ քաշային կարգում Սեյրան Սիրավյանը, գերազանց հանդես գալով եւ մինչեւ եզրափակիչ ոչ մի միավոր չկորցնելով, նվաճել է հաղթական 1-ին տեղը:

44 կգ քաշային կարգում Հայկ Բարխուդարյանը գրավել է 2-րդ պատվավոր տեղը՝ ծանր պայքարում զիջելով միայն մայրաքաղաքի մասնագիտացված մարզադպրոցի սանին: 

Հաջողություն գրանցած ըմբշամարտիկների մարզիչն է Կարեն Հովսեփյանը: 

Վերջին տարիներին աճել է գորիսեցի մանուկների եւ պատանիների հետաքրքրությունը ըմբշամարտի հանդեպ. այսօր 100-ից ավելի մարզիկ Գորիս քաղաքից եւ տարածաշրջանի գյուղերից մարզադպրոցում ըմբշամարտի պարապմունքների է հաճախում: 

Ի դեպ, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտիկները նախորդ տարիներին մասնակցել են Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնություններին:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

18:00 19.03.2019

Ամենաշատ ընթերցվածները