ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
15:00 20.08.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Բաղաբերդ», «Սպանդարյան», «Ձորք», «Սյունիք», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան», «Ձորք 1», «Երկաթուղայիններ», «Վահանավանք», «Կենտրոն», «Գետափ», «Լեռնագործներ», «Աջափնյակ», «Բաղաբերդ 1», «Գ. Նժդեհ», «Կայարան», համատիրություններում օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Սարահարթ» համատիրությունում օգոստոսի 17-ին ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 07:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Կավարտ, Բեխ թաղամասերում, Գր. Արզումանյան, փողոցում, Լեռնագործների 2-3, Լեռնագործների 4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Բարաբաթում թաղամասում օգոստոսի 12-ին ժամը 09:00-11:00-ը ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Մ. Ստեփանյան և Ազատամարտիկներ փողոցներում օգոստոսի 17-18 ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:

Սպանդարյան 4-րդ նրբանցքում օգոստոսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Վաչագան թաղամասում օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

15:00 20.08.2019

Ամենաշատ ընթերցվածները