ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում անասնագոմի տանիք է այրվել
13:30 04.07.2020

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում անասնագոմի տանիք է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 16։55-ին տեղեկություն է ստացել, որ Ագարակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:55-ին: Այրվել է անասնագոմի տանիք (մոտ 70 քմ)։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:30 04.07.2020

Ամենաշատ ընթերցվածները